Տուղտավարդ Սոֆիայի
Տուղտավարդ Սոֆիայի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) |
Ենթաընտանիք | Փիփերթայիններ (Malvoideae) |
Տրիբա | Malveae |
Ցեղ | Տուղտավարդ (Alcea) |
Տեսակ | Տուղտավարդ Սոֆիայի (A. sophiae) |
Միջազգային անվանում | |
Alcea sophiae |
Տուղտավարդ Սոֆիայի (լատին․՝ Alcea sophiae), փիփերթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]30-100 սմ բարձրությամբ, ծածկված ցրված մանր աստղաձև մազիկներով բազմամյա, գեղազարդային խոտաբույս է։ Տերևները կլորավուն են, 5 թեթևակի հատված բլթակներով, երկու կողմից միագույն։ Ծաղիկները մեծ են, հնգատիպ սպիտակ պսակաթերթերով։ 7-10 մմ երկարությամբ, 2 անգամ բաժակից կարճ ենթաբաժակը եռանկյուն թերթերով է։ Պտուղը տրոհվող է, կազմված բազմաթիվ միասերմ մերկարպիումներից։ Սերմերը երիկամաձև են, եզրից թևավոր[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Շիրակի (Թալին, Պեմզաշեն, Բագրավան, Մաստարա, Մարալիկ, Քարակերտ, Թաթուլ, լեռնագագաթ՝ Արտենի) և Երևանի (Հրազդան գետի ափ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավարևմտյան Անդրկովկասը, Հյուսիսարևելյան Անատոլիան (Սուրմալու, Կարակալա)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտու` ծովի մակարդակից 1300-1800 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստաններում, չոր քարքարոտ տեղերում, ժայռերի միջև։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|